Վենեսուելայի նախագահական ընտրությունները նշանակվել են ապրիլի 22-ին
Վենեսուելայի նախագահական ընտրությունները նշանակվել են ապրիլի 22-ին

Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի նախագահ Տիբիսայ Լուսենան հայտնել է, որ երկրի նախագահական ընտրությունները նշանակված են 2018 թվականի ապրիլի 22-ին, հայտնում է AVN լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության հետ խաղաղ գոյակցության համաձայնագրի նախագիծ էր ստորագրել: