Վենեսուելայի Գերագույն դատարանը պահանջում է չեղարկել Խուան Գուաիդոյի խորհրդարանական անձեռնմխելիությունը
Վենեսուելայի Գերագույն դատարանը պահանջում է չեղարկել խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոյի խորհրդարանական անձեռնմխելիությունը:
Ինչպես կարծում են, խորհրդակցական վեհաժողովը, որը բաղկացած է հիմնականում Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցներից, կբավարարի այդ պահանջը: Արդյունքում, Գուաիդոյին հնարավոր է կալանավորեն:
Վենեսուելայում քաղաքական վիճակը մնում է լարված: Կարակասում անցկացվել է մի քանի հակակառավարական ցույց, որի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, տուժել է մի քանի մարդ: Ցուցարարները բողոքում են երկրում ստեղծված մթերքի, էլեկտրաէներգիայի և ջրի դեֆիցիտի դեմ: