Վենեսուելայի Ազգային ժողովը հավանություն է տվել ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքը կարգավորող օրենքի նախագծին
Վենեսուելայի Ազգային ժողովը հավանություն է տվել ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքը կարգավորող օրենքի նախագծին

Վենեսուելայի Ազգային ժողովը միաձայն հավանություն է տվել ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքը կանոնակարգող օրենքի նախագծին։ Այս մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը։

Օրենքը պահանջում է ՀԿ-ներից զեկուցել՝ արդյոք իրենց դոնորները տեղացի են, թե օտարերկրյա: Սակայն, ինչպես նշում է Reuter -ը, օրենքի տեքստում չի նշվում, թե ինչ կլինի, եթե հասարակական կազմակերպությունը ֆինանսավորում ստանա դրսից։

Օրենքը նաև նշում է, որ «Վենեսուելայում արգելվում է գրանցել այն կազմակերպություններին, որոնք քարոզում են ֆաշիզմ, ռասայական, էթնիկ, կրոնական, քաղաքական, սոցիալական, գաղափարական կամ գենդերային անհանդուրժողականություն կամ ատելություն»:

Համապատասխան նախաձեռնությունը ներկայացրել է իշխող Սոցիալիստական ​​կուսակցության փոխնախագահ Դիոսդադո Կաբլիոն 2023թ. Նախքան նշված օրենքի հաստատումը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ է արել Վենեսուելայի իշխանություններին չընդունել «այս կամ որևէ այլ օրենք, որը խաթարում է երկրում քաղաքացիական և ժողովրդավարական տարածքը»։

Հիշեցնենք՝ Վենեսուելայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթող է հռչակել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որին հաջորդել են բողոքի ցույցեր երկրում։ Ընդդիմության կողմից հրապարակված ձայների հաշվարկի արդյունքների համաձայն՝ ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը։

Նախագահական ընտրություններից հետո ոչ կառավարական կազմակերպությունները և ՄԱԿ-ն իրենց մտահոգությունն են հայտնել երկրում իշխանության հակառակորդների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ։