Վենեսուելան եվրախորհրդարանի պատգամավորներին չի թողել մուտք գործել երկիր

Վենեսուելան եվրախորհրդարանի պատգամավորներին չի թողել մուտք գործել երկիր: Պաշտոնական Կարակասը դրա պատճառ է անվանում «դավադիր նպատակները»:

«Եվրոպայի ժողովրդական կուսակցության» չորս պատգամավոր Վենեսուելա էր ուղևորվել ժամանակավոր նախագահ ճանաչված Խուան Գուայդոյի հետ հանդիպելու համար: Խուան Գուայդոյին եվրախորհրդարանը և արևմտյան երկրները ժամանակավոր նախագահ էին ճանաչել նախորդ ամիս: