ՎԷԿԱՀ-ի որոշմամբ, «Թելասի»-ի բաժանորդների համար էլեկտրաէներգիան թանկանալու է 1,325 թեթրիով
ՎԷԿԱՀ-ի որոշմամբ, «Թելասի»-ի բաժանորդների համար էլեկտրաէներգիան թանկանալու է 1,325 թեթրիով

Վրաստանի էներգետիկիկայի կարգավորիչ ազգային հանձնաժողովի որոշմամբ, «Թելասի»-ի բաժանորդների համար էլեկտրաէներգիան թանկանալու է 1,325 թեթրիով: ԱԱՀ-ն ներառելով գինը կավելանա 1,56 թեթրիով: Որոշման նախագիծը արդեն ներկայացվել է նիստին և հանձնաժողովի անդամներին մնում է քվեարկել:

«Թելասի» սպառողական տարիֆներ.

Առաջին աստիճան (101 կվ/ժամ)

Գործող տարիֆ 12,980 թեթրի

Նոր տարիֆ  14,54 թեթրի

 

Երկրորդ աստիճան (101-301 կվ/ժամ)

Գործող տարիֆ 16,992 թեթրի

Նոր տարիֆ  18,55  թեթրի

 

Երրորդ աստիճան (301 կվ/ժամ-ից ավել)

Գործող տարիֆ 21,476 թեթրի

Նոր տարիֆ  23,03  թեթրի