Վեդանտ Պատել. Մենք ներգրավված չենք եղել Կուրսկում ուկրաինական ռազմական գործողության պլանավորման և նախապատրաստման որևէ ասպեկտում
Վեդանտ Պատել. Մենք ներգրավված չենք եղել Կուրսկում ուկրաինական ռազմական գործողության պլանավորման և նախապատրաստման որևէ ասպեկտում

ԱՄՆ-ը ներգրավված չի եղել Կուրսկում ուկրաինական ռազմական գործողության պլանավորման և նախապատրաստման որևէ ասպեկտում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Ուկրաինան իրեն պաշտպանում է ագրեսիայից։ Դա ի սկզբանե Կրեմլի ագրեսիվ պատերազմն էր Ուկրաինայի դեմ։ Ես կցանկանայի կրկնել, որ մենք ներգրավված չենք եղել այս գործողության պլանավորման և նախապատրաստման որևէ ասպեկտում: Ես թողնում եմ ուկրաինացի զինվորականներին խոսել իրենց գործողությունների մասին, բայց մեր դերը և այն, ինչի վրա մենք կենտրոնացած ենք, Ուկրաինային աջակցելն է, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց», – ասել է Պատելը:

Տեղեկության համաձայն, ուկրաինական կողմի տեղեկություններով՝ իրենց զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի շրջանի 74 բնակավայր։ Բացի այդ, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգը երկրի ութ շրջաններում խոցել է ուկրաինական 117 անօդաչու թռչող սարք։