Վեցամսյա ժամկետով զորակոչիկները 10 մակարդակի մարտավարական պատրաստություն են անցել
Վեցամսյա ժամկետով զորակոչիկները 10 մակարդակի մարտավարական պատրաստություն են անցել

Սիմոնեթիում, ավագ լեյտենանտ Մուխրան Շուքվանիի անունը կրող հրաձգային դաշտում, անցկացվել է տասնյակի մակարդակի մարտավարական զորավարժություն։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ նախարարության, վարժանքներին մասնակցել են զորակոչով ազգային զինվորական ծառայության համար վեց ամսով ներգրավված զորակոչիկները, ովքեր ծառայությունն անցնում են արևմտյան հրամանատարության 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակի կազմում։

«Զորավարժության նպատակը հակառակորդի հիմնական ուժերի չեզոքացումն էր։ Զորակոչիկների հիմնական խնդիրն էր հնարավոր հակառակորդի հայտնաբերումն ու նրա կասեցումը օպերացիայի տարածքում։ Զորավարժության ընթացքում նրանք օգտվեցին տեղանքի առանձնահատկություններից և, կիրառելով մանևրման, կրակ բացելու և խոչընդոտներ ստեղծելու հնարքները, հաջողությամբ կատարեցին առաջադրված խնդիրը», – նշված է հաղորդագրությունում։