Վազիսուբանի թաղամասի բնակելի շենքերից մեկի վերելակի հորանն ընկնելու հետեւանքով երկու մարդ է մահացել
Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բնակելի շենքերից մեկի վերելակի հորանն ընկնելու հետեւանքով երկու մարդ է մահացել:
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ի տվյալներով՝ տղամարդը կանչել է վերելակ, բայց երբ մտել է խցիկ՝ ընկել է հորանը։ Նրան օգնելու համար հորան է իջել նրա կինը, այդ ժամանակ էլ վերելակը սկսել է աշխատել, երկուսն էլ տեղում մահացել են։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, մահացածներն արդեն տեղափոխվել են դատաբժշկական բյուրո։