Վազիսուբանի բնակավայրի բնակելի շենքում ենթադրաբար գազ է պայթել, որին հետևել է հրդեհ
Թբիլիսիի Վազիսուբանի բնակավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքը տեղի է ունեցել բնակելի շենքի առաջին հարկում։
Ըստ տեղեկությունների՝ հրդեհին նախորդել է պայթյուն։
Պայթյունի պատճառը հավանաբար բնական գազի արտահոսքն է։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հրդեհն այս պահին տեղայնացված է։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական խմբերը։
Լրացուցիչ մանրամասներ այս պահին հայտնի չեն: