Վազիանիի 4-րդ բրիգադում ավարտվել է արևային էներգիայի պանելների տեղադրումը
Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմակայանների ենթակառուցվածքների վերանորոգման շրջանակներում ռազմակայաններում ընթանում է եվրոպական չափանիշների ֆոտովոլտային էլեկտրակայանների տեղադրումը։ Վազիանիում տեղակայված 4-րդ հետևակային բրիգադի ամբողջական վերականգնումից և արդիականացումից հետո ռազմաբազայի տարածքում արևային էներգիայի պանելներ են տեղադրվել։
Պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ստուգել է ֆոտովոլտային էլեկտրակայանը և ստացել մանրամասն տեղեկատվություն նախագծի մասին։
3500 մ2 վրա տեղադրված պանելները կարտադրեն մոտավորապես 500 կՎտ էներգիա: Վրաստանի պաշտպանության նախարարությունը դրամաշնորհ է ստացել Լիտվայի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից ֆոտովոլտային էլեկտրակայանի (արևային մարտկոցներ) նախագծի իրականացման համար։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 680.000 եվրո, որից 25%-ը հոգում է Վրաստանի պաշտպանության նախարարություն։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ նախատեսվում է ՊՆ այլ ստորաբաժանումներում տեղադրել ֆոտովոլտային էլեկտրակայաններ։
Տեղեկությունը տարածում է ՊՆ մամուլի ծառայությունը։