Վաժա-Փշավելայի պողոտայում օգոստոսի 23-ի 00:00-ից մինչև օգոստոսի 24-ի 00:00-ն ավտոտրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի
Վաժա-Փշավելայի պողոտայում օգոստոսի 23-ի 00:00-ից մինչև օգոստոսի 24-ի 00:00-ն ավտոտրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի

Հոլիվուդյան հայտնի ֆիլմի նկարահանումներից ելնելով, օգոստոսի 23-ին, 00:00-ից մինչև օգոստոսի 24-ի 00:00-ն Վաժա-Փշավելայի պողոտայում երթևեկության սահմանափակման արեալը կընդլայնվի և կներառի Բեքայի փողոցից մինչև «Դելիսի» մետրոկայան հատվածը:

Թբիլիսիի քաղաքապետի տեղեկությամբ, վերոնշյալ ժամանակահատվածում Պեկինի պողոտայից և Ժվանիայի հրապարակից «Դելիսի» մետրոկայանի ուղղությամբ ինչպես մասնավոր, այնպես էլ՝ հասարակական տրանսպորտը կերթևեկի Կանդելակիի փողոցով:

Միցկևիչի և Վակելիի փողոցներով N47 և N171 ավտոբուսները կերթևեկեն դեպի «Դելիսի» մետրոկայան:

Օգոստոսի 24-ին Վաժա-Փշավելայի պողոտայում երթևեկությունը կրկին սահմանափակված կլինի Հանրապետական հիվանդանոցից մինչև «Դելիսի» մետրո հատվածում: Վաժա-Փշավելայի պողոտայում երթևեկությունը սովորական ռեժիմում կվերականգնվի օգոստոսի 27-ի 18:00-ից: