Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հետ
Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հետ

Ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հետ։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Շալվա Բեդոիձեն, ինչպես նաև ներքին գործերի փոխնախարարներ Ալեքսանդրե Դարախվելիձեն և Գիորգի Բուտխուզին։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՆԳՆ-ի ձեռնարկած միջոցառումները։ Ներքին գործերի նախարարը նաև Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ բռնի ցուցարարների կողմից իրականացված անօրինական գործողությունների և ոստիկանության կողմից ձեռնարկված արդյունավետ միջոցների մասին։

Այցի ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան գործադիր և օրենսդիր թեւերի, տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև հանրային պաշտպանի հետ։

«Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։