Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Քրեական ոստիկանության Կենտրոնական բաժնի ղեկավարների հետ
Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Քրեական ոստիկանության Կենտրոնական բաժնի ղեկավարների հետ

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և առաջին փոխնախարար Շալվա Բեդոիձեն հանդիպել են Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության ղեկավարների հետ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ աշխատանքային հանդիպմանը քննարկվել են կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումների արդյունքներն ու առկա մարտահրավերները։

«Նիստում նշվել է, որ անցյալ տարի թմրավաճառներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջին տարիների համեմատ աննախադեպ թվով թմրավաճառներ են ձերբակալվել։

Հանդիպմանը քննարկվել են թրաֆիքինգի և կիբերհանցագործությունների դեմ իրականացված և իրականացվելիք միջոցառումները։ Նշենք, որ, ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ​​թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ զեկույցի համաձայն, Վրաստանը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և դեռևս պահպանում է իր տեղը ամենաբարձր մակարդակում՝ առաջին զամբյուղում։

Աշխատանքային հանդիպմանը խոսվել է նաև միջազգային ոստիկանական համագործակցության ուղղությամբ առկա և ապագա խնդիրների մասին։ Այսօրվա դրությամբ 36 երկիր ընդգրկող 18 ոստիկանական կցորդներ գործուղվել են տարբեր երկրներ, այդ թվում՝ անցյալ տարի ոստիկանական կցորդներ են գործուղվել Իռլանդիա և Իսրայել, և այս գործընթացը կշարունակվի նաև ապագայում։

Ներքին գործերի նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատակիցներին աշխատանքային գործընթացի վերաբերյալ և շնորհակալություն հայտնել արդյունավետ գործունեության համար»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։