Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։

Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳ փոխնախարար Գիորգի Բութխուզին և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Գիվի Թումանիշվիլին։

Հանդիպման շրջանակներում կողմերը խոսել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև անվտանգության ոլորտում համագործակցության խորացման կարևորության մասին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում առկա իրադարձություններին և անվտանգության ոլորտի արդի խնդիրներին։

Հանդիպման ավարտին Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ գործընկերային հարաբերություններն ակտիվորեն կշարունակվեն և կխորանան ապագայում տարբեր ուղղություններով։