Վախթանգ Գոմելաուրի. Ներքին գործերի նախարարության կողմից պլանավորած և իրականացրած նախագծերիշնորհիվ միջազգային ասպարեզում անվտանգ երկրի կարգավիճակ ունեցանք
Վախթանգ Գոմելաուրի. Ներքին գործերի նախարարության կողմից պլանավորած և իրականացրած նախագծերիշնորհիվ միջազգային ասպարեզում անվտանգ երկրի կարգավիճակ ունեցանք

«Ներքին գործերի նախարարության կողմից պլանավորած և իրականացրած նախագծերիշնորհիվ միջազգային ասպարեզում անվտանգ երկրի կարգավիճակ ունեցանք»,- ասել է ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին Նախարարի ժամ ձեւաչափով խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով, վիճակագրական տվյալներն ու միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս բարեփոխումների արդյունավետությունն ու հանցավորության դեմ պայքարը։

«Անցյալ տարի նույնպես իրականացրել ենք մի շարք բարեփոխումներ՝ ավելի արդյունավետ կերպով իրականացնելու օրինականությունը, կարգուկանոնը, անվտանգության պաշտպանությունը, ինչպես նաև բարելավելու քաղաքացիների ոստիկանության ծառայությունների որակը։ Կոնկրետ վիճակագրական ցուցանիշները, ինչպես նաև այն միջազգային ուսումնասիրությունները, որոնք բարձր գնահատական ​​են տալիս վրացի իրավապահների գործունեությանը, խոսում են նշված բարեփոխումների արդյունավետության և հանցավորության դեմ պայքարի մասին»,- ասաց Վախթանգ Գոմելաուրին։