Վախթանգ Գոմելաուրի. 2024 թվականին ակտիվորեն կթարմացվեն ոստիկանական ենթակառուցվածքները և տեխնիկան, ինչը էլ ավելի կամրապնդի նախարարության ստորաբաժանումների կարողությունները
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի խոսքով՝ ոստիկանների սոցիալական երաշխիքների բարելավումը կշարունակվի։
Ինչպես ասել է Գոմելաուրին խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով իր ելույթի ժամանակ, 2024 թվականին ակտիվորեն կթարմացվեն ոստիկանական ենթակառուցվածքները և տեխնիկան, ինչն էլ ավելի կամրապնդի նախարարության ստորաբաժանումների կարողությունները։
«Այս տարի ՆԳՆ-ն ակտիվորեն կշարունակի հանցագործության կանխարգելման, հանցավորության դեմ պայքարի, օրինականության և քաղաքացիների անվտանգության պաշտպանության, ոստիկանության ծառայությունների որակի բարելավմանն ուղղված միջոցառումների և բարեփոխումների իրականացումը»,- ասել է Վախթանգ Գոմելաուրին։