Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին և Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին ժամանել են Դմանիսի: Գոմելաուրիի խոսքով, բոլոր նրանք, ովքեր խախտել են օրենքը, կպատժվեն ամբողջ խստությամբ:
Նախարարի խոսքով, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, համապատասխան աշխատանքներ են տարվում:
Բացի այդ, Դմանիսիում է գտնվում խորհրդարանի ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, Սոզար Սուբարին:
Հիշեցնենք, ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, երեկ Դմանիսիում կենցաղային հողի վրա տեղացիները բախվել են միմյանց, ինչը վերածվել է խմբային բռնության:
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները կենտրոնացված են Դմանիսիում:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հակառակված կողմերին հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել հանդարտությունը: