Վախտանգ Գոմելաուրին հրաժեշտի հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, հրաժեշտի հանդիպում է անցկացրել Վրաստանում իր ծառայությունն ավարտած, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, Թադահարու Ուեհարայի հետ:
ՆԳՆ-ն մամուլի ծառայության տեղեկությամբ, Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի դեսպանին, Վրաստանին անսասան աջակցելու, ինչպես նաև ներքին գործերի նախարարության զարգացման և կարողությունների բարելավման գործում ունեցած ավանդի համար:
Ներքին գործերի նախարարը հաջողություն է մաղթել Ճապոնիայի դեսպանին հետագա գործունեության մեջ: