Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի և Վրաստանում Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության նորանշանակ խորհրդական Նեջմեթին Աքչայի և Նեջմի Ինջեի հետ։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է խորհրդականներին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
Վախտանգ Գոմելաուրին հույս է հայտնել, որ իրենց ներգրավվածությունն էլ ավելի կամրապնդի կողմերի միջև արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր և նախանշել հետագա հարաբերությունների հեռանկարները։