Վրաստանի ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում Գերմանիայի դաշնության դեսպան, Հուբերտ Քնիրշի հետ:
Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել դեսպանին, Վրաստանի ներքին գործերի նախարարության զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Գերատեսչության հաղորդմամբ, հանդիպմանը կողմերը քննարկել են բռնազավթված գծի մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպերին և տեղի բնակչության անվտանգության իրավիճակին վերաբերող հարցեր:
Բացի այդ, կողմերը բարձր են գնահատել երկու երկրների իրավապահ համակարգերի համագործակցության մակարդակը:
Ներքին գործերի նախարարը և Գերմանիայի դեսպանը զրուցել են նաև ապագա ծրագրերի մասին: