Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին
Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:
Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վիճակը: Վախտանգ Գոմելաուրին և Արթուր Վանեցյանը զրուցել են երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության հարցերի շուրջ և կազմել ապագա հեռանկարներ: Խոսքը վերաբերել է գերատեսչությունների միջև տեղեկության և փորձի փոխանակմանը:
Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Տաբատաձեն, վարչության ղեկավար Նինո Գիորգոբիանին և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: