Վախտանգ Գոմելաուրին գտնում է, որ բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին կազատեն այսպես կոչված դատարանի վճռից հետո
Վաժա Գափրինդաշվիլիի հարցով աշխատում են բոլոր միջազգային կազմակերպությունները, այս հայտարարությունը արել է Վրաստանի ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին:
Ինչպես նշել է Գոմելաուրին, նա ակընկալում է, որ բռնազավթիչ ռեժիմը կազատի Վաժա գափրինդաշվիլիին:
«Մենք կապի մեջ ենք, բոլոր միջազգային կազմակերպությունները աշխատում են այս հարցի շուրջ: Բոլորը գիտեն, որ այս մարդը բժիշկ է և ոչ թե զինվոր, կամ նախկին իրավապահ: Ինչպիսի պատերազմ էլ չլիներ, բժշկին ձերբակալելը անընդունելի է: Հետևաբար մեզ խոստացել են, որ նրան կազատեն»,- ասել է Վախտանգ Գոմելաուրին:
Վրաստանի քաղաքացի, Թբիլիսիում բնակվող բժիշկ՝ Վաժա Գափրինդաշվիլին ձերբակալվել է նոյեմբերի 9-ին բռնազավթված Օրճոսանի գյուղի մոտակայքում: Դե ֆակտո ռեժիմը քրեական գործ է հարուցել բժշկի դեմ: Ցխինվալիի բռնազավթիչ ռեժիմը Վաժա Գափրինդաշվիլիին սահմանել է երկամսյա նախնական կալանք: