Վախտանգ Գոմելաուրին և Էլիզաբեթ Ռուդը բացել են «Խրիանի» սահմանային հատվածի նոր շենքը
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախանգ Գոմելաուրին և Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը բացել են, սահմանային ոստիկանության Ախալցիխեի վարչության «Խրիանի» սահմանային հատվածի նոր շենքը:
Բացման արարողությանը մասնակցել են ներքին գործերի նախարարության, ԱՄՆ-ի դեսպանության և պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ներկայացուցիչները:
Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Էլիզաբեթ Ռուդին այն ներդրման համար, որը ԱՄՆ-ի կառավարությունը իրականացնում է վրացական սահմանային ոստիկանության զարգացման գործում, ինչպես ցամաքային, այնպես էլ առափնյա պահպանության տեսանկյունից:
Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել սահմանապահներին պարտականությունները կատարելու համար և մաղթել հաջողություններ: