Վախտանգ Գոմելաուրի. Որպես շարքային վրացի և ներքին գործերի նախարար, ես ևս մեկ անգամ իմ լիակատար և բացահայտ աջակցությունն եմ հայտնում մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդին
Որպես շարքային վրացի և որպես ներքին գործերի նախարար՝ ես ևս մեկ անգամ իմ լիակատար և բացահայտ աջակցությունն եմ հայտնում մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդին,- ասել է ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին՝ «Նախարարի ժամ» ձևաչափով ունեցած ելույթում։
Նախարարն ասել է, որ միջազգային հանրությունը և համաշխարհային առաջնորդները պետք է ամեն ինչ անեն պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու համար։
«Զեկույցի պաշտոնական մասը ցանկանում եմ սկսել Ուկրաինայի ռազմական գործողությունների եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին խոսելով։ Մեզ համար առանձնապես կարևոր և ցավալի է այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում։ 2008 թվականին պատերազմի արդյունքում մենք վերապրեցինք ագրեսիայի հետեւանքները։ Որպես շարքային վրացի և որպես ներքին գործերի նախարար, ես ևս մեկ անգամ իմ լիակատար և բացահայտ աջակցությունն եմ հայտնում մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդին։ Ուկրաինայում իրավիճակը շատ ծանր է և բարդ, տուժում է խաղաղ բնակչությունը։ Երեխաներ, կանայք, ծերեր են զոհվում, քաղաքները ռմբակոծվում են, ցավոք զոհերը շատ են։ Միջազգային հանրությունը և համաշխարհային առաջնորդները պետք է ամեն ինչ անեն այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու համար։ Վրացական կառավարությունը քաղաքականապես աջակցում է Ուկրաինային բոլոր միջազգային մակարդակներում, և միևնույն ժամանակ, մարդասիրական օգնությունը Վրաստանից սահուն կերպով ուղարկվում է»,- ասել է Վախտանգ Գոմելաուրին։