Վախտանգ Գոմելաուրի. Ներքին գործերի նախարարությունը հաջողությամբ շարունակում է կատարել Վրաստանի ստանձնած պարտականությունները՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրվելու հարցում
Ըստ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վախտանգ Գոմելաուրիի՝ ներքին գործերի նախարարությունը հաջողությամբ շարունակում է կատարել Վրաստանի ստանձնած պարտականությունները՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրվելու հարցում:
Ինչպես Գոմելաուրին հայտարարեց «Կառավարության զեկույցը քաղաքացիներին»-ի շրջանակներում, գերատեսչության 2020 թվականի զեկույցի շնորհանդեսին, ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր Վրաստանը ակտիվորեն ներգրավված է Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացում:
«ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը հաջողությամբ իրականացնելու նպատակով խորացել է համագործակցությունը Եվրոպական սահմանապահ և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) հետ:
Եվրախորհրդարանի 2020 թականի սեպտեմբերի 16-ին ընդունված բանաձեւը դրական է գնահատում Վրաստանի ներքին գործերի նախարարության գործունեությունը հանցանքի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով:
Նախարարությունում ընթացող բարեփոխումների գործընթացում կարևոր է Վրաստանի ռազմավարական գործընկերների՝ Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությունը, որոնք տարիներ շարունակ նպաստում են ՆԳՆ կարողությունների զարգացմանը», – հայտարարել է Գոմելաուրին: