Վախտանգ Գոմելաուրի. Նախատեսում ենք ստեղծել բջջային հավելված, որի շնորհիվ քաղաքացին հնարավորություն կունենա պարեկային ոստիկանությանը տեղեկություն փոխանցել ճանապարհային երթևեկության կարգի խախտման փաստերի մասին
Նախատեսում ենք ավելացնել պարեկային անձնակազմի քանակը,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին խորհրդարանում, կոմիտեների միավորված նիստին:
Ինչպես նշել է Վախտան Գոմելաուրին, նախատեսվում է էքսպրես-սպասարկման բջջային կենտրոններ գործարկել այնպիսի շրջաններում, որտեղ սահմանափակ է պարեկային ոստիկանության ծառայության հասանելիությունը:
«Պարեկային ոստիկանության հետագա զարգացումը մեր առաջնահերթությունն է: Նախատեսում ենք նաև ավելացնել պարեկային ոստիկանության անձնակազմի քանակը, որպեսզի պարեկային ոստիկանության գործունեության արդյունավետ տարածման արեալը մեծանա: Նշվածը կնպաստի պարեկային ոստիկանության գործառույթների հզորացմանը ինչպես արձագանքման, այնպես էլ՝ կանխարգելիչ աշխատանքի առումով: Պարեկային ոստիկանության ծառայությունների զարգացման նպատակով էքսպրես-սպասարկման բջջային կենտրոններ կգործարկենք այնպիսի շրջաններում, որտեղ սահմանափակ է պարեկային ոստիկանության ծառայության հասանելիությունը: ճանապարհային կարգի վարչարարությունը բարելավելու նպատակով նախատեսում ենք ստեղծել բջջային հավելված, որի միջոցով ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա գրանցել և պարեկային ոստիկանությանը տեղեկացնել իր կողմից բացահայտված ճանապարհային երթևեկության սահմանաված կարգի խախտման դեպքերը,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:
Վախտանգ Գոմելաուրիին չորս կոմիտեների միավորված նիստին լսում են կառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու շրջանակներում:
«Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» անդամները ներկա չեն կոմիտեի լսումներին: