Վախտանգ Գոմելաուրի. Մինչև Սուրբ Զատիկի տոնը կա երկու շաբաթ, կհամաձայնեցնենք թե ինչ ձևով և ինչպես կանցկացվի այն
Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին ասում է, որ Զատիկին վերաբերող հատուկ ծրագիր այս պահին համաձայնեցված չէ: Նա ասաց, որ կառավարությունը համակարգում է այն Պատրիարքարանի հետ:
«Պատրիարքարանի հետ համագործակցում են բոլորս, ոչ միայն Ներքին գործերի նախարարությունը, այլև ամբողջ կառավարությունը: Մենք քննարկեցինք տարբեր ուղղություններ:
Զատիկը մոտենում է, առջևում դեռ կա երկու շաբաթ: Կհամաձայնեցնենք թե ինչ ձևով և ինչպես կանցկացնենք այն:
Մենք սպասում ենք, թե ինչ կլինի երկու շաբաթից: Աշխարհում ոչ ոք չգիտի, և մենք, իսկապես, չենք կարող պլանավորել նախապես», – լրագրողներին հայտնեց ՆԳ նախարարը: