Վախտանգ Գոմելաուրի. Գործողության մեկնարկը որոշում է հատուկ ջոկատի ղեկավարը և ոչ թե նախարարը, կոնկրետ կրակոցը որոշում է անձամբ հատուկջոկատայինը
Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին Մաչալիկաշվիլու գործի հետ կապված դատախազությունում հարցաքննվելու մասին մամուլի մոտ հանդես է եկել հայտարարությամբ:
«Փոխանցել եմ տեղեկություն, թե ինչ հրամաններ եմ արձակել, ում թույլտվությամբ է սկսվել միջոցառումը»,- հայտարարեկ է Գոմելաուրին:
Նախարարի խոսքով, միջոցառմանը հատուկ ջոկատի յուրաքանչյուր անդամ որոշումը կայացնում է անհրատապես:
«Ես անձամբ եղել են շարքային հատուկջոկատային և 8 տարի աշխատել եմ: Այնտեղ ես եմ որոշում, արդեն պետք է կրակեմ թե դեռ ոչ: Նախարարին չես հարցնում, արդեն կրակեմ, թե դեռ ոչ: Գործողության մեկնարկը որոշում է հատուկ ջոկատի ղեկավարը և ոչ թե նախարարը: Կոնկրետ կրակոցը որոշում է անձամբ հատուկջոկատայինը»,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:
2017 թվականի դեկտեմբերի 26-ին, Պանկիսիի կիրճում անցկացված հատուկ գործողության ժամանակ ծանր վիրավորում է ստացել 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին, ով մի քանի օրից մահացել էր: Դատախազությունը գործը հետաքննում է հատուկ գործողության ժամանակ զենքի կիրառման հնարավոր գերազանցման մասին:
Մաչալիկաշվիլու գործով հարցաքննել են ներքին գործերի նախարարին և ՊԱԾ-ի այն ժամանակվա ղեկավար Վախտանգ Գոմելաուրիին: