Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոկտեմբերի 11-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Վատիկանում։
«Reuters»-ի փոխանցմամբ՝ Իտալիա կատարած այցի շրջանակներում Զելենսկին կհանդիպի նաեւ երկրի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Զելենսկին այսօր ժամանել է Խորվաթիա՝ մասնակցելու «Ուկրաինա-Հարավ-Արևելյան Եվրոպա» երրորդ գագաթնաժողովին։ Հավանական է, որ Ուկրաինայի առաջին դեմքը Խորվաթիայից Իտալիա կմեկնի։