Վասիլ Մաղլափերիձե. Հատկանշական է «Բազմերանգ Վրաստան» նախագիծը, որի նպատակն է ազգային փոքրամասնություններին տեղեկատվություն տրամադրել իրենց համար մատչելի լեզվով, նպաստել նրանց ինտեգրման գործընթացին

18:48, 07.09.2022

Խորհրդարանում Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեն պատգամավորներին ներկայացրեց Առաջին ալիքի աշխատանքային հաշվետվությունը, ասելով , որ որ հատուկ ստեղծագործական ռեսուրսներ են ծախսվում էթնիկ փոքրամասնություններին իրազեկելու համար։

Ըստ Վասիլ Մաղլափերիձեի , հատկանշական է «Բազմերանգ Վրաստան» նախագիծը, որի նպատակն է ազգային փոքրամասնություններին տեղեկատվություն տրամադրել իրենց համար մատչելի լեզվով, նպաստել ինտեգրման գործընթացին։

«Նախորդ տարի ազգային փոքրամասնությունների լեզուներով գրավոր տեղեկատվության ընդհանուր թիվը կազմել է 36091, իսկ հայերեն, ադրբեջաներեն և քրդերեն լեզուներով թարգմանված և օրիգինալ տեսաարտադրանքները՝ 26 913 ։ Էթնիկ փոքրամասնություններին մասին վրաց լեզվով թեմաների ընդհանուր թիվըվ 767 է։

Հատկանշական է «Բազմերանգ Վրաստան» նախագիծը, որի նպատակն է էթնիկ փոքրամասնություններին տեղեկատվությունը հասանելի դարձնել իրենց համար մատչելի լեզվով, խթանել ինտեգրման գործընթացին, բարձրացնել քաղաքացիական իրազեկությունը և նպաստել տարբեր մշակույթների միջև երկխոսությունը: Հանրային հեռարձակողի 1tv.ge վեբ հարթակը գործում է յոթ լեզուներով։ Երկրում և արտերկրում տեղի ունեցող նորությունները զուգահեռ ռեժիմով թարգմանվում են աբխազերեն, օսերեն, ադրբեջաներեն, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Օրվա գլխավոր լրատվական հաղորդումը ժամը 21:00-ին թարգմանվում է համաժամանակյա թարգմանությամբ հայերեն և ադրբեջաներեն լեզուներով: Բացի այդ ադրբեջաներեն և հայերեն լեզուներով պատրաստվում են ժամանցային, մշակութային, կրթական և մանկական հաղորդումներ: 2021 թվականից Հանրային հեռարձակողը նորություններ է պատրաստում նաև քրդերենով. 2021 թվականին Հեռուստադպրոցի եթերում հեռարձակվել են վրացերեն լեզվի հեռուստադասեր ոչ վրացալեզու դպրոցների համար»,- ասել է Վասիլ Մաղլափերիձեն։

Նմանատիպ