Վաշինգտոնում ինքնաթիռի կործանման վայրում 19 դի է հայտնաբերվել
Վաշինգտոնի Ռեյգանի ազգային օդանավակայանի մոտ ավիավթարի վայրում 19 դի է հայտնաբերվել։ Իրավապահ մարմինները լրատվամիջոցներին հաստատել են այս տեղեկությունը։
Միացյալ Նահանգների գեղասահքի ֆեդերացիան հաստատել է, որ իրենց թիմի անդամները՝ մարզիկներ, մարզիչներ և ընտանիքի անդամներ, եղել են թռիչքում՝ վերադառնալով Կանզաս նահանգից:
Փրկարարական աշխատանքներին մասնակցում է մոտ 300 փրկարար։ Նրանք ստիպված են աշխատել դժվարին պայմաններում, քանի որ եղանակը քամոտ է, մառախուղ, իսկ ջուրը՝ սառած։
Փրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր։ Պաշտոնյաները լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակեն ողջ օրվա ընթացքում։
Ի գիտություն, American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որում եղել է 64 մարդ, բախվել է ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռին։ Զոհերի ստույգ թիվը դեռ հայտնի չէ։