Վաշինգտոնում հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ և տուժել՝ հինգը

Վաշինգտոնում հրաձգության հետևանքով զոհվել է մեկ և տուժել՝ հինգ մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Սկզբում, տեղեկություն էր տարածվել միայն տուժածների մասին:

Տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Տեղում մոբիլիզացված են շտապ օգնության աշխատակիցներ և իրավապահներ: Ոստիկանությունն այս պահի դրությամբ կասկածյալ չունի: Հայտնի չէ նաև հարձակման մոտիվը: