Վաշինգտոնի ոստիկանություն. ԱՄՆ կոնգրես ներխուժման ու անկարգությունների արդյունքում չորս մարդ է զոհվել
Վաշինգտոնի ոստիկանության տվյալներով, ԱՄՆ կոնգրես ներխուժման ու անկարգությունների արդյունքում չորս մարդ է զոհվել: Նրանցից մեկը սպանվել է Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Տեղեկատվությունը տարածում է «BBC»-ն:
Առնվազն 14 ոստիկան վիրավորվել է Կոնգրես ներխուժման հետևանքով: Ավելի քան 52 մարդ բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Նրանցից 47-ը ձերբակալվել են պարետային ժամը խախտելու համար: Ձերբակալվածներից մի քանիսը մեղադրվում են ապօրինի կերպով զենք կրելու մեջ:
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերի և ոստիկանության պետի համատեղ մամուլի ասուլիսին հայտնի է դարձել, որ երեք մահացածներից մեկը կին է և երկու տղամարդ: Մինչ այդ հաստատվել էր ևս մեկ կնոջ մահվան մասին տեղեկությունը:
Բացի այդ, տուժած ոստիկաններից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց: Երկուսն էլ լուրջ վնասվածքներ ունեին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ կոնգրեսում իրավապահների և ցուցարարների բախման արդյունքում մահացած կինը ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան էր: Նա հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացավ: