Վարշավայի միջազգային կինոփառատոնի գրան պրին փոխանցվել է Դիմիտրի Ցինցաձեի «Շինդիսի» ֆիլմին:
Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի ազգային կինոկենտրոնը:
Նրանց լրատվությամբ, Դիմիտրի Ցինցաձեն արժանացել է լավագույն ռեժիսորի մրցանակին:
Ֆիլմը 2008 թվականի օգոստոսի պատերազմի մասին է: Օգոստոսի 11-ին Շինդիսիի մոտ Ռուսաստանի ռազմական ուժերի հետ անհավասար մարտում հերոսաբար զոհվել էր 2-րդ հետևակային բրիգադի 17 վրաց զինծառայող: Ֆիլմում պատկերված է նրանց իրական պատմությունը: Ֆիլմի սցենարը գրել է Իրակլի Սոլոմոնաշվիլին: Հատկանշական է, որ ֆիլմը ընտրվել է Վրացական կինոկենտրոնի կողմից Ամերիկյան կինոակադեմիայի 92-րդ մրցանակաբաշխությանը`միջազգային գեղարվեստական կինոնկարի անվանակարգում ներկայացնելու համար: