Վարշավայի կենտրոնում ֆերմերները ցույց են անցկացնում

15:39, 27.02.2024

Հազարավոր ֆերմերներ հավաքվել են Վարշավայի կենտրոնում։ Ցուցարարների մի մասը այրել է փողոցում գտնվող աղբամանը, որը ոստիկանները մարել են։

Ակցիայի մասնակիցները պահանջում են կրճատել ոչ ԵՄ երկրներից գյուղատնտեսական մթերքների ներմուծումը, այսպես կոչված Կանաչ գործարքով պարտադրված բնապահպանական կանոնակարգերը և ավելի շատ պետական ​​սուբսիդիաներ ֆերմերների համար:

Ցույցի պատճառով Լեհաստանի մայրաքաղաքում խաթարված է հասարակական տրանսպորտի ու մեքենաների տեղաշարժը։

Ի գիտություն, Լեհաստանից բացի, վերջին շաբաթներին ֆերմերների ակցիաներ են անցկացվել եվրոպական մի քանի երկրներում։

Նմանատիպ