Հազարավոր ֆերմերներ հավաքվել են Վարշավայի կենտրոնում։ Ցուցարարների մի մասը այրել է փողոցում գտնվող աղբամանը, որը ոստիկանները մարել են։
Ակցիայի մասնակիցները պահանջում են կրճատել ոչ ԵՄ երկրներից գյուղատնտեսական մթերքների ներմուծումը, այսպես կոչված Կանաչ գործարքով պարտադրված բնապահպանական կանոնակարգերը և ավելի շատ պետական սուբսիդիաներ ֆերմերների համար:
Ցույցի պատճառով Լեհաստանի մայրաքաղաքում խաթարված է հասարակական տրանսպորտի ու մեքենաների տեղաշարժը։
Ի գիտություն, Լեհաստանից բացի, վերջին շաբաթներին ֆերմերների ակցիաներ են անցկացվել եվրոպական մի քանի երկրներում։