Վարորդը, ով ավտոմեքենայով ներխուժել էր պատրիարքարանի բակ, ձերբակալված է
Վարորդը, ով մեքենայով ներխուժել էր Պատրիարքարանի բակ, ձերբակալվել է։
Ձերբակալության մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։
Նրանց փոխանցմամբ՝ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը ենթադրում է գույքի վնասում կամ ոչնչացում։
Այս րոպեներին իրավապահներն աշխատում են Պատրիարքարանի մոտ։
Վրաստանի պատրիարքարանի բակ այսօր ավտոմեքենա է ներխուժել։ Ջարդվել է Պատրիարքարանի դարպասը, պոկվել է արգելապատնեշը։ Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Տեղեկություններ են տարածվում, որ մեքենայի վարորդը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Պատրիարքարանի և Պատրիարքի հասցեին։