Վարորդական իրավունքի վկայականի համար քննությունները պետք է բարդացվեն. Դավիթ Մեսխիշվիլի
Գործող օրենսդրությունը լոյալ է հարբած վարորդների նկատմամբ, որոնք պոտենցյալ մարդասպաններ են համարվում,-այս հայտարարությունը արել է «տրանսպորտի և ճանապարհների միություն» կազմակերպության նախագահ, Դավիթ Մեսխիշվիլին առաջին ալիքի «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ միասին» հաղորդման ժամանակ:
«Գտնում եմ, որ պարեկային ոստիկանության ղեկավարը չպետք է որոշի, նման անձնավորությունը վարորդական իրավունքի վկայականը պետք է հետ ստանա երեք ամսից կամ ոչ: Միջազգային փորձով, հարբած վիճակում ղեկի մոտ նստած անձը պատժվում է խստորեն: Այս խախտման համար նրանք զրկվում են վարելու իրավունքից մի քանի տարով, կամ նստում բանտ: Ցավոք հաճախ են դեպքերը, երբ որևէ մեկի զվարճանալը ոչնչացնում է ընտանիքներ: Այսպիսով մենք պետք է ունենանք այլ դիրքորոշում և նման մարդկանց վերաբերվենք, որպես պոտենցիալ մարդասպանների»,-հայտարարել է Մեխսիշվիլին:
Հաղորդավարի հարցին, հեշտ է թե ոչ վերցնել վարորդական իրավունքի վկայականը և ինչպիսին է միջազգային փորձը, Մեսխիշվիլին պատասխանել է, որ վարորդական իրավունքի վկայականի համար քննությունները պետք է բարդացվեն, քանզի հասել ենք այն բանի, որ նույնիսկ ոչգիտուններին էլ հնարավորություն է տրվում վերցնել վարորդական իրավունքի վկայական:
«Շատացել են խարդախ խմբեր, որոնք վարձել են ավտոդպրոցներ և նրանք քաղաքացիներին քննությունների համար պատրաստում են կոդավորման ճանապարհով: Եթե նույնիսկ թեստը ձեր համար անհասկանալի լեզվով է, կասեն, օրինակ եթե տեսնում ես նկարին այս պատկերը ապա պատասխանը «Բ»-ն է, իսկ եթե այս ծառն է, ապա պատասխանն է «Ա»-ն և այլն»,-նշել է Մեսխիշվիլին:
Նրա խոսքերով պետք է կատարել եվրոպական ցուցմունքները, և պրակտիկ քննությունները անց կացնել քաղաքի ռեալ տարածքում:
Հեղինակ -
Edgar Barsegyan