Վարլամ Լիպարտելիանին աշխարհի առաջնությանը նվաճեց արծաթե մեդալ (տեսանյութ)
Բաքվում ընթացող աշխարհի առաջնության շրջնակներում Վրաստանի հավաքականի ավագ Վարլամ Լիպարտելիանին, մինչ եզրափակիչ անցնելը հաղթանակ է տոնել հինգ հանդիպումներում: Կիսաեզրափակիչ փուլում նա դիմակայել է մոնղոլ Օտգոնբաատար Լխարգվասուրենսին և պարտության մատնել վազարիի շնորհիվ:
Ոսկե մեդալի համար պայքարում Լիպարտելիանիին դիմակայել է կորեացի Գուհնամ Չոն, որը աշխարհի առաջնությանը մասնակցում էր չորրորդ անգամ և նրան չի հաջողվել արժանանալ մեդալի: Չոն իր կարիերայի ընթացքում ձեռք է բերել միայն երկու Գրանդ Սլեմի գավաթ, ինչպես նաև Ասիայի առաջնությանը 2018 թվականին ձեռք է բերել արծաթե, իսկ 2013-2014 թվականներին բրոնզե մեդալ:
Եզրափակիչ հանդիպումը ընթացել է լարված պայքարում, և հաղթողին ճանաչելու համար հարկավոր դարձավ ավելացրած ժամանակը: Ցավոք ավելացրած ժամանակում կորեացում հաջողվեց իրականացնել իպոն և դարձավ աշխարհի չեմպիոն: Վարլամ Լիպարտելիանին վաստակեց արծաթե մեդալ:
Հեղինակ -
Edgar Barsegyan