Վարլամ Լիպարտելիանին աշխարհի առաջնության եզրափակիչում է (տեսանյութ)
Բաքվում ընթացող աշխարհի առաջնության 6-րդ օրը Վրաստանի պատիվը 100 կգ. քաշայինում պաշտպանում է, ձյուդոիստների հավաքականի ավագ Վարլամ Լիպարտելիանին:
Վրաց մարզիկը մինչև կիսաեզրափակիչ փուլ հաղթել է երեք դիմակայությունում: Առաջին հանդիպմանը նա պարտության է մատնել ֆրանսիացի Ալեքսանդր իդիրին, 1/8-րդ եզրափակիչ փուլում նրան դիմակայել է ադրբեջանցի Էլմար Գասիմովը, որին Լիպարտելիանին հաղթել է իպոնով: Վրաց ձյուդոիստը իպոնով է ավարտել նաև 1/4-րդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ նրա մրցակիցն էր Եգիպտոսի ներկայացուցիչ Ռամադան Դարվիշը:
Մրցաշարի կիսաեզրափակիչում Վրաստանի հավաքականի ավագը դիմակայել է մոնղոլ Օտգոնբաատր Լխարգվասուրենին, որը 1/4-րդ փուլում պարտության էր մատնել պորտուգալացի Ժորժ Փոնսեկային:
Լիպարտելիանին հանդիպման ավարտին վաստակել է վազարի և ձեռք բերել եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու իրավունք:
Աշխարհի առաջնության եզրափակիչում վրաց մարզիկը հանդիպելու է կորեացի Գուհնամ Չոյի և ռուս Նիազ Իլիասովի միջև հաղթողին:
Հեղինակ -
Edgar Barsegyan