«Վարկեթիլի» մետրոկայանում տուժած քաղաքացիների առողջական վիճակը կայուն է
«Վարկեթիլի» մետրոկայանում տուժած քաղաքացիների առողջական վիճակը կայուն է

Վերջին տվյալներով, «Վարկեթիլի» մետրոկայանում առաստաղի փլուզման հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը կայուն է,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:

Նրա խոսքով, բոլոր տուժածները գտնվում են տարբեր կլինիկաներում և անցնում են համապատասխան բուժում: Ինչ վերաբերում է «Վարկեթիլի» մետրոկայանի աշխատանքին, Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ, այսօր 06:00-ից մետրոպոլիտենը վերսկսել է իր աշխատանքը և մայրաքաղաքի բնակչությանը ծառայում է սովորական ռեժիմով:

Հիշեցնենք, որ երեկ, հունվարի 30-ին, 10:30-ին, «Վարկեթիլի» մետրոկայանում փլվել էր առաստաղը, որի հետևանքով տուժել էր 14 մարդ, իսկ մետրոկայանը դադարեցրել էր աշխատանքը: