«Վարկեթիլի» մետրոկայանում առաստաղի փլուզման հետևանքով տուժել է 11 մարդ: Տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Թբիլիսիի քաղաքապետի տեղեկությամբ, միջադեպի հետևանքով զոհեր չկան:
Սոցիալական ցանցում տարածվել է տեղեկությունը, թե ինչ իրավիճակ է «Վարկեթիլի» մետրոկայանում առաստաղի փլուզման հետևանքով:
«Վարկեթիիլի» մետրոկայանում, որտեղ մի քանի րոպ առաջ փլուզվել է առաստաղը, իրավիճակին է ծանոթացել Թբիլիսիի քաղաքապետը:
«Վարկեթիլի» մետրոկայանում, որտեղ այսօր առավոտ փլուզվել էր առաստաղի մի մասը, վերանորոգվել էր 4 ամիս առաջ, 2017 թվականի սեպտեմբերին:
Շինարարական աշխատանքներն անցկացրել էր մրցույթում հաղթող «Ղվարելրեմշեն» ՍՊԸ-ն:
«Վարկեթիլի»-ում նորացվել էր ներքնաստեքը, վերանորոգվել էր թունելը, մաքրվել էր հատակի գրանիստը և մարմարը: