Վարդիսուբանի-Լարս հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը

17:54, 18.01.2025

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի կմ116-կմ137 (Վարդիսուբանի-Լարս) հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։

Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է առաջին, չորրորդ և հինգերորդ ձնահոսքի պաշտպանության թունելների շրջանցիկ ճանապարհներով, իսկ մնացած թունելների շրջանցիկ ճանապարհներով՝ արգելված է։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ երկրորդ և երրորդ թունելներում, կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը թունելներում կիրականացվի միակողմանի»,- ասված է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ