Վարդիսուբանի-Լարս հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է

14:42, 18.01.2025

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի կմ116-կմ137 (Վարդիսուբանի-Լարս) հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

Նրանց խոսքով՝ ավտոտրանսպորտի այլ տեսակների տեղաշարժն ազատ է։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է առաջին, չորրորդ և հինգերորդ ձնահոսքի պաշտպանության թունելների շրջանցիկ ճանապարհներով, իսկ մնացած թունելների շրջանցիկ ճանապարհներով՝ արգելված է։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ երկրորդ և երրորդ թունելներում, կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը թունելներում կիրականացվի միակողմանի»,- ասված է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ