Վարդապետ Դորոթեյի (Ղուրաշվիլի) քահանայական պարտականությունները կասեցվել են

19:43, 15.12.2025

Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հրամանով կասեցվել է վարդապետ Դորոթեյի (Ղուրաշվիլի) քահանայական պարտականությունները։

Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի պատրիարքարանը:

«Չնայած նախազգուշացումներին, Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարի քահանա վարդապետ Դորոթեն (Ղուրաշվիլի) ազատվում է քահանայական պարտականությունները կատարելուց՝ Առաքելական կանոնի 55-րդ կանոնի հիման վրա՝ եկեղեցական կանոնական էթիկայի բազմակի խախտումների համար», – ասվում է պատրիարքի հրամանում։

Նմանատիպ