Վարչապետի թեկնածության հետ կապված ներքին կոնսուլտացիաները արդեն սկսվել են, այդ թվում քննարկվում է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը. Արչիլ Թալակվաձե
Վարչապետի թեկնածության հետ կապված ներքին կոնսուլտացիաները արդեն սկսվել են, այդ թվում քննարկվում է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը,-այս մասին խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեն հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքերով, հիմնական շեշտը դրվելու է այն բանի վրա, որ վարչապետը պետք է ունենա տնտեսական կրթություն, ունենա տնտեսական ոլորտում աշխատելու փորձ, ինչպես նաև պետք է ներկայացնի ռազմավարական պլան կապված սոցիալական հարցերին:
«Այսօր սկսում ենք վարչապետի թեկնածության և կառավարական փոփոխությունների քննարկումը, որը տեղի է ունենալու խորհրդարանային մեծամասնության ձևաչափում: Թեկնածությունների հետ կապված ներքին կոնսուլտացիաները արդեն սկսվել են, այդ թվում քննարկվում է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը: Քննարկվում է նաև մի քանի այլ թեկնածություն, մեզ համար կարևոր է, որ նոր վարչապետը պետք է ունենա տնտեսական կրթություն, ունենա տնտեսական ոլորտում աշխատելու փորձ, ինչպես նաև պետք է ներկայացնի ռազմավարական պլան կապված սոցիալական հարցերին:
Բազմաթիվ ընտանիքներ կրկին գտնվում են աղքատության եզրին: Մենք սպասում ենք, որ նոր կառավարական թիմը կունենա այդ ուղղությամբ մշակված ռազմավարական պլան»,-հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Հարցին, քննարկվում է թե ոչ Բիձինա Իվանիշվիլիի թեկնածությունը, Թալակվաձեն պատասխանել է, որ դա երկրի նախագահի կարծիքն էր և այս դեպքում նրա քաղաքական կանխատեսումը նույնպես սխալ էր:
Ինչ վերաբերում է կառավարության թիմին, խորհրդարանային մեծամասնության լիդերի խոսքերով, այս պահին կարևոր է համաձայնության գալ վարչապետի թեկնածուի շուրջ, իսկ նախարարների մասին քննարկումները կսկսվեն դրանից հետո:
«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում այս րոպեներին ընթանում է մեծամասնության նիստը, որտեղ քննարկում են վարչապետի թեկնածության հարցը:
Հեղինակ -
Edgar Barsegyan