Վարչապետի թեկնածուի հարցով որոշումն ընդունվել է քաղաքական խորհրդատվությունների արդյունքում. Արչիլ Թալակվաձե
Վարչապետի թեկնածուի հարցով որոշումն ընդունվել է քաղաքական խորհրդատվությունների արդյունքում և այս քաղաքական խորհրդատվությունների մեծ մասին հետևել են լրատվամիջոցները: Խնդրում եմ մի փնտրեք որևէ դավադրություն,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտարարել է «պիրվելի» հեռուստատեսության ուղիղ եթերում, պատասխանելով հարցին, թե երբ է որոշվել Գիորգի Գախարիային առաջադրել վարչապետի պաշտոնում:
Արչիլ Թալակվաձեն արձագանքել է նաև նաև Մամուկա Բախտաձեի հայտարարությանը, այն մասին, որ «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ պաշտոնից հեռանալու մասին զրույց ունեցել է դեռևս գարնանը:
«Սա նրա հայտարարությունն է, և ես անձամբ հիմք չունեմ կասկածի տակ դնեմ դա: Մեր թիմում պաշտոնը ինքնանպատակ չէ: Մամուկա Բախտաձեն զգալի ներդրում է ունեցել կառավարության ծրագրի իրականացման գործում: Գտնում եմ, որ նա ժողովրդավարական մշակույթին համապատասխան հայտարարություն է արել հրաժարականի մասին», – հայտարարել է խորհրդարանի խոսնակը: