Վարչապետի մամլո ծառայությունը տեղեկություն է տարածում Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի միջև անցկացված հանդիպման մասին
Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը պաշտոնական տեղեկություն է տարածում Ռուսաստանի հետ հարաբերություններով հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև անցկացված հանդիպման մասին:
Նշված տեղեկության համաձայն, 2019 թվականի փետրվարի 27-ին Պրահայում, ռուս-վրացական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետ հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև կայացել է հերթական հանդիպումը:
Ընդգծվել է Ժնևի միջազգային բանակցությունների նշանակությունը, որը Վրաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության և հումանիտար հարցերի քննարկման գլխավոր ձևաչափն է: Զուրաբ Աբաշիձեն մտահոգություն է հայտնել, որ նշված ձևաչափում առաջընթաց չի նկատվում»,- ասվում է Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությունում:
Գերատեսչության տեղեկությամբ, Պրահայում հերթական հանդիպման ամսաթիվը ճշտվելու է քիչ անց: