Վարչապետի հայտարարությունը նուրբ է, քանզի գոյություն ունի վտանգ, որ Ռուսաստանը այս իրավիճակը օգտագործի հետագա էսկալացիայի համար. Կախա Գոգոլաշվիլի
Վարչապետի հայտարարությունը նուրբ է, քանզի գոյություն ունի վտանգ, որ Ռուսաստանը այս իրավիճակը օգտագործի հետագա էսկալացիայի համար. Կախա Գոգոլաշվիլի

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարության տոնը քաղաքականապես վնասաբեր է, սակայն կոռեկտ է միջազգային կոնտեքստի և նրա նախատեսմամբ, որ Վրաստանի քաղաքացիների հանդեպ իրականացրած հանցանքը թաքցնելու համար իրավիճակի լարումը ձեռնտու է Ռուսաստանի համար: Այս հայտարարությունը առաջին ալիքի հետ զրույցում արել է ռազմավարության և միջազգային հարաբերությունների հետազոտությունների հիմնադրամի փորձագետ և եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեակավար, Կախա Գոգոլաշվիլին:

Նրա գնահատմամբ, վարչապետը դիմումի ժամանակ ընդգծել է, որ երկրների միջև դիվանագիտական կապերը խզված են, ոչ թե Վրաստանի այլ Ռուսաստանի գործողությունների պատճառով, որը պայմանավորված  է Ռուսաստանի կողմից Վարստանի բռնազավթված տարածաշրջանների ճանաչմամբ:

 

Նրա հայտարարությամբ, Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարության մեջ չեն զգացվում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հեռանկարները: Ինչ վերաբերում է Տատունաշվիլիին, ինչպես նշում է փորձագետը, դիմումի մեջ հստակեցված է Վրաստանի դիրքորոշումը, որի համաձայն Ռուսաստանը ունի պարտավորություն ակտիվ ներգրավվել հետաքննության և աճյունի փոխանցման գործողությանը:

Գոգոլաշվիլին նշում է, որ վարչապետը հայտարարության մեջ ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարումը չի մտնում Վրաստանի հետաքրքրությունների մեջ: