Վարչապետի հանձնարարությամբ առևտրական մոլերի ներկայացուցիչների հետ կայացել է հերթական հանդիպումը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ շարունակվում են ինտենսիվ հանդիպումները բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Սահմանափակումների աստիճանական վերացումից առաջ, տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպում առևտրի կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին էին էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարներ՝ Իրակլի Նադարեիշվիլին և Գենադի Արվելաձեն, աշխատանքի տեսչության պետ Բեքա Փերաձեն, բիզնես օմբուդսմենի պաշտոնակատար Նինո Կվետենաձեն և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների վարչության պետ Խաթունա Զախաշվիլին:
Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս քննարկվեցին այն չափանիշները, որոնք պարտադիր են առևտրի կենտրոնների բացման և համավարակաբանական անվտանգության պաշտպանության համար:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլիի խոսքով, Վրաստանի կառավարությունը ակտիվորեն աշխատում է փետրվարի 1-ից բիզնեսի բացման ուղղությամբ:
«Այս համատեքստում տեղի ունեցավ հերթական հանդիպում առևտրի ոլորտի հետ, որտեղ մենք քննարկեցինք այն պայմանները, որոնք ոլորտը պետք է բավարարի, որպեսզի փետրվարի 1-ից վերսկսի իր աշխատանքը: Այդ թվում դա ներառում է նախորդ ժամանակահատվածում մշակված և ներդրված կանոնակարգերը, ինչպես նաև ընկերության աշխատակիցների կանոնավոր փորձարկումները, ինչը բիզնեսի անդադար աշխատանքը շարունակելու պայմաններից մեկն է»,- հայտարարել է Իրակլի Նադարեիշվիլին:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: